Մյանմայի նախագահ Թեյն Սեյնը ստորագրել է, այսպես կոչված, «Միամուսնության մասին» օրենք, համաձայն որի՝ երկրի քաղաքացիներին արգելվում է ունենալ ավելի քան մեկ ամուսին, իսկ մի քանի սեքսուալ զուգընկերների հետ ապրելու դեպքում նախատեսվում է պատիժ։
«Вести.ru»-ի փոխանցմամբ՝ սա արդեն չորրորդ օրենքն է, որն առաջարկվել է կառավարությանն Ազգի և կրոնի պաշտպանության կոմիտեի՝ «Մա Բա Տա»–ի կողմից: Նախորդ օրենքները սահմանափակել են այլ կրոնի ընդունման գործընթացը, ինչպես նաև տարբեր կրոններ դավանողների միջև ամուսնության հնարավորությունը:
Նշվում է, որ նախատեսվում է ընդունել ևս մեկ օրենք, համաձայն որի՝ կանանց կթույլատրվի երեք տարվա կտրվածքով ընդամենը 1 երեխա ունենալ։
Օրենքները բողոքի մեծ ալիք են բարձրացրել իրավապաշտպանների շրջանում։ Նրանց կարծիքով՝ նման օրենքների ընդունումը ոչ այլ ինչ է, քան խտրականության դրսևորում երկրում բնակվող մոտ 3 մլն մահմեդականի նկատմամբ:
Մյանմայում արգելել են բազմակնությունը

7or.am