Աշխարհ

01.09.2015 11:56


Դոնի Ռոստովում ամբոխը ծեծելով սպանել է հայ վարորդի (տեսանյութ)

Դոնի Ռոստովում ամբոխը ծեծելով սպանել է հայ վարորդի (տեսանյութ)

Դոնի Ռոստովի Սինյաևսկոյե գյուղի բնակիչները ծեծելով սպանել են 24-ամյա հայազգի Ռաֆայել Խլղաթյանին, ով շղթայական ավտովթարի պատճառ էր դարձել։ Նա հիվանդանոցում մահացել է գանգուղեղի արյան զեղումից:

Դեպքը տեղի է ունեցել գյուղի օրվա կապակցությամբ նշվող տոնակատարության ժամանակ:

Ըստ որոշ տեղեկությունների՝ դաժան հաշվեհարդարին մասնակցել է շուրջ 300 հոգի:

Ռուսական ԶԼՄ–ն նշում է, որ վնասված մեքենաների տերերը գտնվել են: Հարուցվել է քրեական գործ:

Պարզվել է նաև, որ Խլղաթյանն ամուսնացած էր, ուներ մանկահաս երեխա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը