Աշխարհ

01.09.2015 11:20


Դեմոկրատներն ուրախ են Քանյե Ուեսթի՝ ԱՄՆ նախագահի թեկնածու առաջադրվելու մտադրության համար

Դեմոկրատներն ուրախ են Քանյե Ուեսթի՝ ԱՄՆ նախագահի թեկնածու առաջադրվելու մտադրության համար

ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության անդամները դրական են վերաբերվում ռեփեր Քանյե Ուեսթի մտադրությանը՝ 2020թ. առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնում։ Ինչպես հայտնում է «Lenta.ru»-ն, կուսակցությունը «Twitter»-ի իր էջում հետևյալ գրառումն է կատարել.

«Բարի գալուստ մրցավազք, պարո՛ն Ուեսթ: Ուրախ ենք տեսնել Ձեզ»:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահի մամուլի խոսնակը Ուեսթի հայտարարությանն արձագանքել էր. «Հետաքրքիր է՝ նախընտրական արշավի ժամանակ ի՞նչ կարգախոս նա կկարի իր գլխարկին»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը