Աշխարհ

01.09.2015 11:10


Հրապարակվել է Հիլարի Քլինթոնի նամակագրության հերթական խմբաքանակը

Հրապարակվել է Հիլարի Քլինթոնի նամակագրության հերթական խմբաքանակը

ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակել է նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի էլեկտրոնային նամակագրության հերթական խմբաքանակը։ Այն կազմում է մոտ 7 հազար էջ։ Այս մասին հայտնում է «Wall Street Journal»-ը:

Նշվում է, որ այդ նամակների 150 էջը գրաքննված է, որովհետև դրանք գաղտնի տեղեկություններ են պարունակել:

Ավելի վաղ Պետքարտուղարությումը տեղեկացրել էր, որ Քլինթոնի անձնական փոստի միջոցով իրականացված նամակագրությունն ամբողջությամբ կհրապարակեն 2016թ. հունվարի 15-ին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը