Լրահոս

01.09.2015 14:41


Անժելան Գայանեի դրամապանակը գտե՞լ է, թե՞ գողացել

Անժելան Գայանեի դրամապանակը գտե՞լ է, թե՞ գողացել

Օգոստոսի 29-ին՝ ժամը 03.30-ին, Գայանե Ծ.-ն ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում էր տվել, որ Երևան-Երասխ ճանապարհի՝ Ոսկետափ գյուղի գազալցակայանում, ավտոմեքենայի սրահից, գողացել են իր դրամապանակը, որի մեջ եղել է փաստաթղթեր, բանկային քարտ, զինվորական գրքույկ և 810.000 դրամ:
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և բացատրական աշխատանքների շնորհիվ՝ բաժին է ներկայացել 1969 թ ծնված Անժելա Մ.-ն և ներկայացրել դրամապանակը` հայտնելով, որ այն գտել է նշված լցակայանի սպասասրահից:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը