Օգոստոսի 30-ին՝ ժամը 02.25-ին, ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում էր ստացվել, որ 1959 թ. ծնված Պետրոս Շ.-ի «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի անվահեծերի կափարիչները գողացել են: Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ նույն օրը՝ ժամը 00.10-ից 02.00-ն ընկած ժամանակահատվածում, Մասիսի Նոր Թաղ, 28 շենքի դիմաց կայանված, Պետրոս Շ.-ին պատկանող «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի անվահեծի վրայից գողացել են կափարիչները` պատճառելով 40.000 դրամի նյութական վնաս: ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ բաժին է հրավիրվել 1991 թ. ծնված Գարիկ Բ.-ն և տվել խոստովանական բացատրություն: Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Նախապատրաստվում են նյութեր:
Գիշերային գողություն Մասիսում
Օգոստոսի 30-ին՝ ժամը 02.25-ին, ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում էր ստացվել, որ 1959 թ. ծնված Պետրոս Շ.-ի «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի անվահեծերի կափարիչները գողացել են:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ նույն օրը՝ ժամը 00.10-ից 02.00-ն ընկած ժամանակահատվածում, Մասիսի Նոր Թաղ, 28 շենքի դիմաց կայանված, Պետրոս Շ.-ին պատկանող «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի անվահեծի վրայից գողացել են կափարիչները` պատճառելով 40.000 դրամի նյութական վնաս:
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ բաժին է հրավիրվել 1991 թ. ծնված Գարիկ Բ.-ն և տվել խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր: