Աշխարհ

01.09.2015 10:00


Բրիտանացի բանկիրներն արգելափակել են «RT»–ի գումարները

Բրիտանացի բանկիրներն արգելափակել են «RT»–ի գումարները

«BBVA» բանկի բրիտանական ներկայացուցչությունը արգելափակել է գումարների փոխանցումը ռուսական «RT» հեռուստաալիքի հաշվին։ «Վեստի»–ի փոխանցմամբ՝ այդ միջոցները ստացվել էին հեռուստաալիքի՝ Մեծ Բրիտանիայում գովազդ վաճառելու շնորհիվ։

Անգլիացի բանկիրները մտածել են, որ տրանսակցիային կարող է անուղղակի կապ ունենալ «Ռուսաստանն այսօր» միջազգային տեղեկատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը, որի նկատմամբ գործում են ԵՄ պատժամիջոցները։

«Россия 24»–ի տեղեկացմամբ՝ «RT» հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն արգելափակումն անօրինական է համարել՝ նշելով, որ Դմիտրի Կիսելյովը որևէ կապ չունի «RТ»–ի հետ։

«Նույն հաջողությամբ կարելի է արգելափակել ցանկացած հաշիվ, եթե դրա անվանման մեջ կան «Ռուսաստան» կամ «այսօր» բառերը»,–նկատել է Սիմոնյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը