Առեղծվածային դեպք Գեղարքունիքի մարզում. որդին հայտնաբերել է հոր դին
Օգոստոսի 31-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 20:50-ի սահմաններում ոստիկանության Մարտունու բաժին ահազանգ է ստացվել, որ Մարտունի-Գեղհովիտ ճանապարհին տղամարդու դի կա:
shamshyan.com–ը հայտնում է, որ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Գեղհովիտ գյուղի բնակիչ 60-ամյա Դավիթ Դավթյանն էր, իսկ նրան հայտնաբերել է որդին Վահագը:
Դ. Դավթյանը իրենց գյուղումունի սեփական բենզալցակայան:
Տեղի ունեցածը վրաերթ է, սպանություն, դժբախտ պատահար, թե հանկարծամահություն ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են: Իրավապահները աշխատում են մի քանի վարկածի ուղղությամբ այդ թվում, որ հնարավոր է Դ. Դավթյանը մեկ այլ տեղ է մահացել, իսկ դին տեղափոխել են նշված վայր:
Առեղծվածային դեպք Գեղարքունիքի մարզում. որդին հայտնաբերել է հոր դին
Օգոստոսի 31-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 20:50-ի սահմաններում ոստիկանության Մարտունու բաժին ահազանգ է ստացվել, որ Մարտունի-Գեղհովիտ ճանապարհին տղամարդու դի կա:
shamshyan.com–ը հայտնում է, որ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Գեղհովիտ գյուղի բնակիչ 60-ամյա Դավիթ Դավթյանն էր, իսկ նրան հայտնաբերել է որդին Վահագը:
Դ. Դավթյանը իրենց գյուղում ունի սեփական բենզալցակայան:
Տեղի ունեցածը վրաերթ է, սպանություն, դժբախտ պատահար, թե հանկարծամահություն ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են: Իրավապահները աշխատում են մի քանի վարկածի ուղղությամբ այդ թվում, որ հնարավոր է Դ. Դավթյանը մեկ այլ տեղ է մահացել, իսկ դին տեղափոխել են նշված վայր:
Մանրամասները՝ shamshyan.com–ում։