Տնտեսական

31.08.2015 15:55


19.0 հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս

19.0 հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս

ՀՀ բնապահպանության նախարարության հայտնաբերած խախտումների արդյունքում բյուջե է մուտքագրվել 1.4մլն.դրամ

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 24–28.08.2015թթ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 390,0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 7 որոշում և հաշվարկվել է 19.0հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մասնավորապես`

Հողերի պահպանության ոլորտ

Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:

Բնապահպանական և բնօգտագործման վճարի հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար

Կոտայքի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:

Ապօրինի որս

Անտառների և կենսաբազմազանության վերահսկողության բաժնի կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված որսի կանոնների խախտման համար 3 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 210.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում և հաշվարկվել է 18.0հազ.դր.ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Վայոց ձորի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված ձկան ապօրինի որսի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 1.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Շիրակի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում: Առգրավվել է 3 խեցգետնորսիչ, իսկ առգրավված 1.5կգ կենդանի խեցգետինը բաց է թողնվել ջրամբար:

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 1.4մլն.դրամ:

ՀՀ բնապահպանության նախարարություն

Այս խորագրի վերջին նյութերը