Պայթյուն Գերագույն ռադայի մոտ. կան տուժածներ (տեսանյութ)
Նախնական տվյալներով՝ Ուկրաինայի Գերագույն ռադայի մոտ բողոքի գործողության ժամանակ պայթուցիկ սարքի գործադրման հետևանքով 15 իրավապահ է վիրավորվել։ Այս մասին գրում է «ՌԻԱ նովոստի»–ն։
«112.Украина»–ի փոխանցմամբ՝ բախումների պատճառ է հանդիսացել Ուկրաինայի Սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելու մասին որոշումը։
Հեռուստաընկերությունը հայտնում է, որ ասֆալտին արնաշաղախ մարդիկ են ընկած։ Դեպքի վայր են ժամանում շտապ օգնության մեքենաներ, այնտեղ է նաև կիևյան ոստիկանապետ Ալեքսանդր Տերեշչուկը։
Ուկրաինայի ՆԳՆ ղեկավարի խորհրդական Անտոն Գերաշչենկոյի խոսքերով՝ բախումների ժամանակ մարտական նռնակ է գործի դրվել։
«Գերագույն ռադան հսկող զինծառայողների ուղղությամբ մարտական նռնակ է նետվել։ Ազգային գվարդիայի մի քանի ծառայող ծանր վնասվածքներ է ստացել։ Նրանց կյանքին վտանգ է սպառնում»,– «Facebook»–ի իր էջում գրել է Գերաշչենկոն։
Նշենք, որ Ուկրաինայի խորհրդարանը, նախագահ Պյոտր Պորոշենկոյի առաջարկով, այսօր առաջին ընթերցմամբ հավանություն է տվել երկրի Սահմանադրության մեջ փոփոխություններ անելուն, մասնավորապես, ապակենտրոնացմանը վերաբերող հատվածում։
Օրինագծի քննարկման ժամանակ «Արմատական կուսակցության» պատգամավորները բացականչել են՝ ա–մո՛թ, և փորձել սուլոցներով խանգարել նախագահական օրինագիծը պաշտպանող խորհրդարանականների ելույթները։

7or.am