Օբաման անվանափոխել է Հյուսիսային Ամերիկայի ամենաբարձր գագաթը
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման օգոստոսի 30-ին հայտարարել է, որ անվանափոխել է Հյուսիսային Ամերիկայի Մաք Քինլի անունով ամենաբարձր գագաթը։ Այս մասին հայտնում է Սպիտակ տունը:
Ալյասկա նահանգում գտնվող 6.168-մետրանոց Մաք Քինլի երկգագաթ լեռն այժմ անվանվելու է Դենալդի, ինչը համահունչ է նրա անվանմանը Ալյասկայի բնիկների լեզվով։
Նշվում է, որ 1896թ. հանքագործներն անվանել են լեռն ի պատիվ այդ ժամանակ ԱՄՆ նախագահի պաշտոնում առաջադրված Ուիլյամ Մաք Քինլիի: Սակայն 1975թ. Ալյասկայում առաջարկվել է վերանվանել լեռը:
«Մաք Քինլին մեր 25-րդ նախագահն էր: Նրան սպանել են երկրորդ անգամ նախագահ ընտրվելուց հետո կես տարի անց: Սակայն նա երբեք չէր այցելել Ալյասկա, իսկ ծովի մակարդակից մոտավորապես 20 հազ ոտնաչափ բարձրության վրա գտնվող լեռը դարեր շարունակ հայտնի էր որպես Դենալի», – ասված է Սպիտակ տան պաշտոնական հաղորդագրության մեջ։

7or.am