Թուրքիայի ԿԲ–ն մտադիր է բարձրացնել պահուստային դրույքաչափը
«Vestifinance.ru»–ի տեղեկացմամբ՝ տնտեսությունն արտաքին վնասակար ազդեցություններից պաշտպանելու նպատակովԹուրքիայի Կենտրոնական բանկը պատրաստվում է որոշակի քայլեր ձեռնարկել։ Դրանք, ըստ ԿԲ–ի, կչեզոքացնեն հնարավոր բացասական ազդեցությունները ԱՄՆ կողմից տոկոսային դրույքների բարձրացման դեպքում։
ԿԲ–ն մոտ երկու անգամ ավելացնելու է բանկերի հետ իր գործակցության ծավալները՝ հասցնելով դրանք 50 մլրդ դոլարի։ Բարձրացվելու են նաև կարճաժամկետ փոխառությունների դրույքաչափերը։
Այդկերպ բանկերը ստիպված կլինեն օգտագործել երկարաժամկետ վարկեր, որն էլ արժութային շուկայում որոշակի կայունության կբերի։ Նշվում է, սակայն, որ բանկերի համար չեն բացառվում նաև որոշակի խնդիրներ՝ կապված արտաքին պարտքերի մարման հետ. ներկայումս թուրքական լիրան արժեզրկման պատմական մինիմումի է հասել, որն էլ երկրում հանգեցրել է ինֆլյացիայի աճի։
Թուրքիայի ԿԲ–ն մտադիր է բարձրացնել պահուստային դրույքաչափը
«Vestifinance.ru»–ի տեղեկացմամբ՝ տնտեսությունն արտաքին վնասակար ազդեցություններից պաշտպանելու նպատակով Թուրքիայի Կենտրոնական բանկը պատրաստվում է որոշակի քայլեր ձեռնարկել։ Դրանք, ըստ ԿԲ–ի, կչեզոքացնեն հնարավոր բացասական ազդեցությունները ԱՄՆ կողմից տոկոսային դրույքների բարձրացման դեպքում։

7or.am