Թայլանդի վարչապետը ցուցմունք է տվել կոռուպցիոն գործարքների վերաբերյալ
Թայլանդի նախկին վարչապետ Յինգլաք Չինավաթը ցուցմունք է տվել 2011-2014թթ. երկրում իրականացվող սուբսիդավորման ծրագրի շրջանակներում տեղի ունեցած կոռուպցիոն գործարքների վերաբերյալ։
Ինչպես տեղեկացնում է «Bangkok Post»-ը, գյուղացիներից բրնձի հետգնման պետական ծրագրի շրջանակներում տեղի են ունեցել կոռուպցիոն գործարքներ, որոնց արդյունքում Չինավաթին մեղադրել են հանցավոր անփութության և բրնձի քաղաքականության ազգային կոմիտեի նախագահի պաշտոնում գնտվելու ընթացքում կոռուպցիային չդիմադրելու մեջ:
Ի պատասխան մեղադրանքների՝ նախկին վարչապետը հայտարարել է, որ պատրաստվում է ապացուցել իր անմեղությունը մեղադրանքների յուրաքանչյուր կետի վերաբերյալ:
Նշենք, որ ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ վարչապետի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում Չինավաթի ունեցվածքն ավելացել է 1,13 մլն դոլարով:

7or.am