Աշխարհ

31.08.2015 10:29


ԻՊ զինյալները պայթեցրել են Բելա հնագույն տաճարը Փալմիրայում

ԻՊ զինյալները պայթեցրել են Բելա հնագույն տաճարը Փալմիրայում

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները սիրիական քաղաք Փալմիրայում պայթյուն են իրականացնել, որի արդյունքում մասնակի փլուզվել է Բելա տաճարը՝ քաղաքի հիմնական սրբատեղիներից մեկը։ Այս մասի հաղորդում է «РИА Новости»–ն:
Համաձայն տվյալների՝ պայթյունը տեղի է ունեցել երեկ՝ օրվա երկրորդ կեսին: Հաղորդվում է, որ «քարերն ու սյուներն ընկած են գետնին»:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ քաղաքում 1.5-2 հազար ահաբեկիչ է գտնվում:

Աղբյուրը՝ «Zham.am»

Այս խորագրի վերջին նյութերը