Աշխարհ

30.08.2015 22:02


Ներխուժել են Բաթումի դելֆինարիում և պահանջել ազատ արձակել կենդանիներին

Ներխուժել են Բաթումի դելֆինարիում և պահանջել ազատ արձակել կենդանիներին

Կենդանիների պաշտպանների 6 հոգուց բաղկացած խումբը ներխուժել է Բաթումի դելֆինարիում և պահանջել ազատ արձակել կենդանիներին։ Այս մասին հայտնում է ТАСС–ը։

Նշվում է, որ նրանց և անվտանգության աշխատակիցների միջև ծեծկռտուք է սկսվել, վերջինները գազի փոքր բալոններ են գործի դրել։ Արդյունքում մի քանիսը տուժել են։

Կենդանիների պաշտպանները բղավել են, որ դելֆինները գտնվում են բանտում և նրանց պետք է բաց թողնել ծով։

Վրաստանի ՆԳՆ–ից տեղեկացրել են, որ կատարվածի առնչությամբ հետաքննություն է սկսվել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը