Պապը...Սովետի նման երկիր չի՛ եղել ու չի՛ էլ լինի... Թոռը. (սենյակից) շատ լավ է, որ չկա ու չի՛ լինի Պ. Էհ, ի՞նչ եք հասկանում Թ. Մեր պապերը մեռել են ազատ, անկախ Հայաստան ունենալու համար... Պ. Ի՞նչ է տվել ձեզ ձեր անկախությունը... Թ. Լավ է սեփական չներկած չորս պատն ունենալ, քան վարձով մնալ... Անկախությունը լուծում է մեր գոյաբանական խնդիրները, պապի՛: Անկախ չլինեինք, հիմա երկրորդ ցեղասպանությունը կտեսնեինք, կամ էլ՝ սրա-նրա «սապոգ» փայլացնողը... վերջապես երկու հայկական պետություն ունենք... Թոռը մտքում. «Անկախություն ունենք, պետություն ունենք, բայց դե, որ չզարգացած ու դրա հետ մեկտեղ կաշառակեր ու անպիտան իշխանություն ունենք, պապը Սովետը հիշելիս ավելի շահեկան դիրքում է... Առանց նավթ ու գազի հոմոսովետիկուսը 7 տարի է հեծնել է երկիրը ու չի թողնում վայելենք մեր անկախությունը, մեր ազատությունը...»։
Խոսակցության մեջ Գորբաչովն անմասն չի մնում...
Թ. Գորբաչովը չլիներ, Պողոսը լիներ, մեկ է հիմքից փտած Սովետի վերջը դա էր լինելու... բոլշևիկներն ինչ էին, որ դրանց հիմնած համակարգն ինչ լիներ... Պ. Էհ...
Բայց պապը հեչ էլ հոմոսովետիկուս չի, որքան էլ դա զարմանալի լինի... պարզապես, մարդն անկախությունն ուրիշ կերպ էր պատկերացնում, ու ճիշտ էլ անում էր (բոլշևիկներն ինչի կպնում են, ամեն ինչ արժեզրկում են, նույնն էլ անկախության հետ է, պետականության: Ու կապ չունի 100 տարի առաջ, թե 100 տարի հետո...)... պարզապես, ներկան անցյալի հետ համեմատելիս՝ անցյալը վատ հուշեր չի արթնացնում... պարզապես պապն առիթ չի ունեցել սովետական իշխանության հետ բախվելու, ու փառք Տիրոջը դրա համար...
Այսօր մենք կախված ենք իշխանությունն ապօրինի զավթած մի խումբ մարդկանցից: Ի՞նչ է որոշում ժողովուրդը... մեր փոխարեն դա անում է կայուն մեծամասնությունը, հիմա էլ ուզում են Սահմանադրություն փոխեն... Ամեն անգամ սեփական իրավունքն ու ազգային արժանապատվության պայքարի համար փողոց դուրս գալն էլ ժողովրդի կամք թելադրել չի՛... Մեծ տարբերություն կա քաղաքական կայունության պայմաններում կամք թելադրելու ու քաղաքական ճգնաժամի: Վերջինի պարագայում պետական ինստիտուտները նորմալ չեն գործում ու շատ դեպքերում իշխանության յուրացում է դիտարկվում:
Այսպես են անում, որ պապու ու թոռան ջրերը միշտ չի մի առվով հոսում:
Հոմոսովետիկուսը 7 տարի է հեծնել է երկիրը
Զրույց պապի հետ
Պապը...Սովետի նման երկիր չի՛ եղել ու չի՛ էլ լինի...
Թոռը. (սենյակից) շատ լավ է, որ չկա ու չի՛ լինի
Պ. Էհ, ի՞նչ եք հասկանում
Թ. Մեր պապերը մեռել են ազատ, անկախ Հայաստան ունենալու համար...
Պ. Ի՞նչ է տվել ձեզ ձեր անկախությունը...
Թ. Լավ է սեփական չներկած չորս պատն ունենալ, քան վարձով մնալ... Անկախությունը լուծում է մեր գոյաբանական խնդիրները, պապի՛: Անկախ չլինեինք, հիմա երկրորդ ցեղասպանությունը կտեսնեինք, կամ էլ՝ սրա-նրա «սապոգ» փայլացնողը... վերջապես երկու հայկական պետություն ունենք...
Թոռը մտքում. «Անկախություն ունենք, պետություն ունենք, բայց դե, որ չզարգացած ու դրա հետ մեկտեղ կաշառակեր ու անպիտան իշխանություն ունենք, պապը Սովետը հիշելիս ավելի շահեկան դիրքում է... Առանց նավթ ու գազի հոմոսովետիկուսը 7 տարի է հեծնել է երկիրը ու չի թողնում վայելենք մեր անկախությունը, մեր ազատությունը...»։
Խոսակցության մեջ Գորբաչովն անմասն չի մնում...
Թ. Գորբաչովը չլիներ, Պողոսը լիներ, մեկ է հիմքից փտած Սովետի վերջը դա էր լինելու... բոլշևիկներն ինչ էին, որ դրանց հիմնած համակարգն ինչ լիներ...
Պ. Էհ...
Բայց պապը հեչ էլ հոմոսովետիկուս չի, որքան էլ դա զարմանալի լինի... պարզապես, մարդն անկախությունն ուրիշ կերպ էր պատկերացնում, ու ճիշտ էլ անում էր (բոլշևիկներն ինչի կպնում են, ամեն ինչ արժեզրկում են, նույնն էլ անկախության հետ է, պետականության: Ու կապ չունի 100 տարի առաջ, թե 100 տարի հետո...)... պարզապես, ներկան անցյալի հետ համեմատելիս՝ անցյալը վատ հուշեր չի արթնացնում... պարզապես պապն առիթ չի ունեցել սովետական իշխանության հետ բախվելու, ու փառք Տիրոջը դրա համար...
Այսօր մենք կախված ենք իշխանությունն ապօրինի զավթած մի խումբ մարդկանցից: Ի՞նչ է որոշում ժողովուրդը... մեր փոխարեն դա անում է կայուն մեծամասնությունը, հիմա էլ ուզում են Սահմանադրություն փոխեն...
Ամեն անգամ սեփական իրավունքն ու ազգային արժանապատվության պայքարի համար փողոց դուրս գալն էլ ժողովրդի կամք թելադրել չի՛...
Մեծ տարբերություն կա քաղաքական կայունության պայմաններում կամք թելադրելու ու քաղաքական ճգնաժամի: Վերջինի պարագայում պետական ինստիտուտները նորմալ չեն գործում ու շատ դեպքերում իշխանության յուրացում է դիտարկվում:
Այսպես են անում, որ պապու ու թոռան ջրերը միշտ չի մի առվով հոսում:
Աննա Մովսիսյանի ֆեյսբուքյան էջից