ՌԴ ԱԳՆ. «Առանց Պուտինի անհնար է «նորմանդյան քառյակի» հանդիպման անցկացումը»
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անհնար է համարում «նորմանդյան քառյակի» հանդիպման անցկացումն առանց Վլադիմիր Պուտինի։ Այս մասին նա ասել է «Газете.Ru»–ին տված հարցազրույցում։
Զախարովայի խոսքով՝ «նորմանդյան քառյակն» առանց Ռուսաստանի նույնն է, թե Անվտանգության խորհրդի «հնգյակն» առանց Չինաստանի, կամ Իրանի հարցով «վեցյակն» առանց Գերմանիայի։
Նա տարօրինակ խոսակցություններ է անվանել այն, որ օգոստոսի 24–ին Բեռլինում անցկացված հանդիպումը՝ Ռուսաստանի բացակայությամբ, կրել է «նորմանդյան» ձևաչափ։
Հիշեցնենք, հայտարարվել էր, որ «նորմանդյան քառյակի» առաջնորդները հանդիպել են առանց Պուտինի՝ «եռյակի» ձևաչափով։

7or.am