Աշխարհ

29.08.2015 00:00


Էրդողանը հաստատել է ժամանակավոր կառավարության կազմը

Էրդողանը հաստատել է ժամանակավոր կառավարության կազմը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատել է նախարարների նոր կաբինետի կազմը։ Այս մասին հայտնում է Reuters–ը։

Հրապարակված ցուցակից պարզ է դառնում, որ նոր կառավարությունում տեղեր են կատկացվել ինչպես ազգայնականներին, այնպես էլ՝ պրոքրդական ուժերին։ Թուրքիայի իշխանություններն ընդգծել են, որ խոսքը ոչ թե կոալիցիոն, այլ լիովին նոր կառավարության մասին է։

Ազգայնական Թուգրուլ Թյուրքեշը կզբաղեցնի փոխվարչապետի պաշտոնը, իսկ պրոքրդական ուժերի ներկայացուցիչներ Ալի Հայդար Քոնջան և Մուսլյում Դոգան՝ ԵՄ–ի հետ հարցերի ու Զարգացման նախարարի պաշտոնները։

Ընդհանուր առմամբ, ժամանակավոր կառավարությունում 11 նոր նախարար է ընդգրկվել։

Հիշեցնենք, որ «Արդարություն և զարգացում» կուսակցությանը չհաջողվեց կոալիցիա կազմել և նոյեմբերի 1–ին Թուրքիայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են տեղի ունենալու։

Կառավարության այս կազմը կգործի մինչև նոյեմբերի 1–ը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը