Արցախի կաթի և կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող ձեռնարկությունները ժամանակավորապես դադարեցրել են արտադրանքի առաքումը վաճառքի կետեր:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Արցախ կաթ» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր ինժեներ Վալերի Սիմոնյանը տեղեկացրեց, որ շուրջ երկու օր է, ինչ սուր աղիքային վարակի դեմ պայքարի շրջանակներում, իրենց ընկերությունը ժամանակավորապես դադարեցրել է կաթնամթերքի առաքումն ու վաճառքը:
Այս ընթացքում «Արցախ կաթ»-ում հայտարարվել են սանիտարական օրեր: Վ. Սիմոնյանը նշեց, որ Երևանից ժամանած համաճարակաբանները փորձաքննության նպատակով կաթի նմուշներ են վերցվել, որի արդյունքների պատասխանը ստանալուց հետո էլ պարզ կդառնա, թե երբ «Արցախ կաթ»-ը կվերսկսի կաթի առաքումը վաճառակետեր:
«Առաջնեկ» ՓԲԸ տնօրեն Մուշեղ Ենգիբարյանը նույնպես նշեց, որ իրենց ընկերությունը դադարեցրել է կաթի և կաթնամթերքի արտադրությունը՝ չնայած շարունակում են կաթի մթերումը:
Արցախում կաթնամթերք արտադրող ձեռնարկությունները ժամանակավորապես դադարեցրել են արտադրանքի առաքումը վաճառքի կետեր
Արցախի կաթի և կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող ձեռնարկությունները ժամանակավորապես դադարեցրել են արտադրանքի առաքումը վաճառքի կետեր:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Արցախ կաթ» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր ինժեներ Վալերի Սիմոնյանը տեղեկացրեց, որ շուրջ երկու օր է, ինչ սուր աղիքային վարակի դեմ պայքարի շրջանակներում, իրենց ընկերությունը ժամանակավորապես դադարեցրել է կաթնամթերքի առաքումն ու վաճառքը:
Այս ընթացքում «Արցախ կաթ»-ում հայտարարվել են սանիտարական օրեր: Վ. Սիմոնյանը նշեց, որ Երևանից ժամանած համաճարակաբանները փորձաքննության նպատակով կաթի նմուշներ են վերցվել, որի արդյունքների պատասխանը ստանալուց հետո էլ պարզ կդառնա, թե երբ «Արցախ կաթ»-ը կվերսկսի կաթի առաքումը վաճառակետեր:
«Առաջնեկ» ՓԲԸ տնօրեն Մուշեղ Ենգիբարյանը նույնպես նշեց, որ իրենց ընկերությունը դադարեցրել է կաթի և կաթնամթերքի արտադրությունը՝ չնայած շարունակում են կաթի մթերումը:
Մանրամասները՝ «Արցախպրես»–ում։