Լրահոս

28.08.2015 20:20


Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (օգոստոսի 27-ից 28-ը)

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (օգոստոսի 27-ից 28-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 27-ից 28-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք: Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 15 դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության` 11, խարդախության` 12, յուրացման 2 և կաշառակերության 1 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է կողոպուտի, գողության և գույքի դիտավորությամբ ոչնչացման 1-ական դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 5 պատահար, ինչի հետևանքով 7 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Այս խորագրի վերջին նյութերը