«Չե՛ք անցկացնի». «Սերժ Սարգսյանը հենց այսկերպ է փորձում հաստատել ավտորիտար ռեժիմը»
Մայր օրենքի փոփոխությանն ընդդիմացող ակտիվիստները շարունակում են պնդել՝ մասնագիտական հանձնաժողովի հետ բովանդակային քննարկման չեն գնա, շարժման դիրքորոշումը հստակ է՝ սահմանադրական ճգնաժամ չկա, հետևաբար բարեփոխումները պետք է տապալել։
«Սա բարեփոխումների հետ ընդհանրապես կապ չունի, սա սահմանադրական կարգը խախտելու միտում ունեցող գործընթաց է։ Հենց այդ պատճառով էլ մենք դեմ ենք ու կարծում ենք, որ դա պետք է թույլ չտալ։ Եթե թույլ տվեցինք, Սերժ Սարգսյանը չի հեռանալու, իսկ դա նշանակում է, որ իշխանությունը ավելի է կարծրանալու»,- կարծում է Գրիգորյանը։ Այս մասին հայտնում է «Ազատություն»–ը։
Սահմանադրական բարեփոխումներին «ոչ» ասող շարժումը խիստ վտանգավոր է համարում ներկա իրավիճակում կառավարման խորհրդարանական մոդելին անցնելը, կարծում են՝ այն Հայաստանը կդարձնի միակուսակցական պետություն։
«Պառլամենտական համակարգերը ավելի դժվար են ժողովրդավարեցել, քան նախագահականները։ Ու պատճառն այն է, որ նախագահական համակարգում երկրի առաջին դեմքը միշտ ստիպված է հեռանալ երկու ժամկետից հետո։ Պառլամենտականում դա չկա, այդ իսկ պատճառով իշխանությունը կարծրանում է, ավտորիտարիզմը ուժեղանում է»,- նշեց նախաձեռնության անդամը։
Փաստելով, որ չնայած Վենետիկի հանձնաժողովի և ընդդիմադիրների քննադատությանը սահմանադրական բարեփոխումների նախագծից այդպես էլ չհանվեց խորհրդարանում կայուն մեծամասնություն ձևավորելու դրույթը, «Չե՛ք անցկացնի» շարժումը նշում է՝ Սերժ Սարգսյանը հենց այս կերպ է փորձում հաստատել ավտորիտար ռեժիմը, ու չնայած նրա հայտարարություններին, թե հնարավոր բարեփոխումներից հետո չի պատրաստվում կառավարման ղեկին մնալ, ակտիվիստները վստահ են՝ պաշտոնավարման ժամկետից հետո Սերժ Սարգսյանը կզբաղեցնի ԱԺ նախագահի աթոռը։
«Սերժ Սարգսյանը ցանկանում է անձնապես մնալ իշխանության ղեկին և Հանրապետական կուսակցությունը ցանկանում է կուսակցական մոնոպոլիա ձևավորել։ Եթե մինչ այժմ մենք ունենք փաստացի մոնոպոլիա, այսուհետև կունենանք իրավաբանական, դե յուրե մոնոպոլիա»,- վստահ է Արշակ Մուսախանյանը։

Մանրամասները՝ «Ազատություն»–ում։