Աշխարհ

28.08.2015 07:24


Տարեսկզբից Հունաստանը կորցրել է ռուս զբոսաշրջիկների ավելի քան 60%–ը

Տարեսկզբից Հունաստանը կորցրել է ռուս զբոսաշրջիկների ավելի քան 60%–ը

2015թ. սկզբից Հունաստանը կորցրել է Ռուսաստանից ժամանող զբոսաշրջիկների ավելի քան 60%–ը։ Այս մասին են վկայում Տուրօպերատորների ասոցիացիայի տվյալները։

Ընդհանուր առմամբ, առաջին կիսամյակում Հունաստան է մեկնել շուրջ 150 հազար ռուսաստանցի։ Զբոսաշրջիկների քանակի նվազեցումը նաև հանգեցրել է հյուրընկալող երկրի շահույթի ավելի քան 63%–ի անկմանը՝ մինչև 29 մլն 300 հազար եվրո։

Թեև Հունաստանի զբոսաշրջության կոնֆեդերացիան լավատեսական կանխատեսումներ է ներկայացնում, համաձայն որոնց՝ տարվա ընթացքում այդ երկիրը կարող է ընդունել մինչև 26 մլն օտարերկրյա հյուրերի, ինչը 2 մլն մարդով կգերազանցի նախորդ տարվա ռեկորդային ցուցանիշը։

Ակնկալվում է, որ ճգնաժամի պատճառով ամռանը կորցրած եկամուտը Հունաստանը կլրացնի «թավշյա տարեղանակին»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը