Մեծ Բրիտանիայում ներգաղթյալների հոսքը հասել է պատմական առավելագույնի
Մեկ տարվա ընթացքում ներգաղթյալների հոսքը Մեծ Բրիտանիա ռեկորդային է դարձել ողջ պատմության ընթացքում։ Այս մասին հայտնում է «The Financial Times»–ը։
Նշվում է, որ ներգաղթյալների հոսքը կազմել է 330 հազար մարդ։ Սա 2005թ. ռեկորդից ավելին է։ Այն ժամանակ այդ թիվը 320 հազար էր։
Ներհոսքի աճը պայմանավորված է ինչպես եվրոպական երկրներում քաղաքացիների թվի աճով, ովքեր մեկնում են Բրիտանիա, այնպես էլ այլ երկրներից մարդկանց հոսքով այդ երկիր։
ԵՄ քաղաքացիների հոսքը հասել է տարեկան 183 հազարի՝ ավելին, քան նախորդ տարի էր։ ԵՄ–ից դուրս գտնվող երկրներից քաղաքացիների հոսքը հասել է 196 հազարի՝ կրկին ավելին, քան նախորդ տարի էր։
Եվրոպա փախստականների և անօրինական ներգաղթյալների թիվը հասել է ռեկորդային սահմանագծի։
Հուլիսին ԵՄ–ում գրանցված ներգաղթյալների թիվը հասել է 107,5 հազարի՝ երեք անգամ ավելի, քան նախորդ տարի էր։

7or.am