Հայաստանն ավելի էմոցիոնալ երկիր է ճանաչվել, քան Ռուսաստանը, Վրաստանը և Ադրբեջանը
2014թ. ամենաէմոցինալն են ճանաչվել Լատինական Ամերիկայի պետությունները, այն դեպքում, երբ Սովետական միության նախկին երկրները, այդ թվում և Ռուսաստանը՝ հայտնվել են ճիշտ հակադիր հորիզոնականում։ Այս մասին հայտնում է «Газета.Ru»–ն՝ վկայակոչելով Գելլափ ինստիտուտին։
Ցանկը գլխավորել են Բոլիվիան և Էլ–Սալվադորը։ Այս երկրների 10 բնակիչներից առնվազն 6–ը խիստ դրական կամ բացասական էմոցիաներ են ապրել օրվա ընթացքում։
Այնուհետև հաջորդում են՝ Էկվադորը, Ֆիլիպինները, Նիկարագուան, Գվատեմալան և Իրաքը։
Ամենավերջին տեղը զբաղեցրել է Բանգլադեշը, որտեղ դրական կամ բացասական էմոցիաներ ունենալու հարցին դրական է պատասխանել հարցվածների 37%–ը։
Ադրբեջանում և Վրաստանում այդ ցուցանիշը կազմել է 38%, Բելառուսում՝ 39%, Լիտվայում, Ռուսաստանում և Ուկրաինայում՝ 40%, Մոլդովայում և Ղազախստանում՝ 41%, Թուրքմենիայում, Ղրղզստանում և Էստոնիայում՝ 42%, Տաջիկստանում՝ 43%, Լատվիայում՝ 44%, Ուզբեկստանում՝ 45%, Հայաստանում՝ 46%։
Ընդհանուր առմամբ, սոցիոլոգները հարցում են անցկացրել 148 երկրում։

7or.am