Աշխարհ

27.08.2015 00:31


Սպիտակ տուն. «Կոնգրեսն օրենքներ չունի սովորական դարձած կրակոցների դեմ պայքարի համար»

Սպիտակ տուն. «Կոնգրեսն օրենքներ չունի սովորական դարձած կրակոցների դեմ պայքարի համար»

Զենքի գործադրմամբ բռնության դեպքերը սովորական են դարձել ԱՄՆ–ում, սակայն Կոնգրեսը համապատասխան օրենքներ չունի, որոնք կարող են դրանք կանխել։ Այս մասին հայտնում է «The Hill»–ը՝ մեջբերելով Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջոշ Էռնեստի խոսքերը։

«Դա ևս մեկ զինված բռնություն է, որը չափից ավելի տարածված է դառնում մեծ և փոքր քաղաքներում՝ ամբողջ ԱՄՆ–ի տարածքով մեկ»,–ասել է նա՝ անդրադառնալով ուղիղ եթերում լրագրողի և օպերատորի սպանության վերջին դեպքին։

Մամուլի խոսնակը նաև հավելել է, որ սենատորները պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկեն այդ ուղղությամբ՝ չխախտելով զենք ունենալու քաղաքացիների սահմանադրական իրավունքը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը