Լրահոս

26.08.2015 16:38


Սպանություն՝ Արագածոտնում. կասկածյալը ձերբակալվել է

Սպանություն՝ Արագածոտնում. կասկածյալը ձերբակալվել է

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ նույն մարզի բնակիչ Գայանե Գրիգորյանի սպանության դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Նախնական տվյալներով՝ 2015թ.-ի օգոստոսի 25-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, Արագածոտնի մարզի բնակիչ Գ.Գալոյանն իր բնակարանում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է կնոջ՝ Գ.Գրիգորյանի հետ, որի ընթացքում խոհանոցային դանակով հարվածել է վերջինիս կրծքավանդակի աջ հատվածին։ Հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին կինը մահացել է:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել է հանցագործության գործիք հանդիսացած դանակը։ Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, Գ.Գրիգորյանը ճանաչվել է տուժող:

Կատարվում են անհետաձգելի մի շարք քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների օբյեկտիվ եւ բազմակողմանի հետազոտումն ապահովելու ուղղությամբ, հարցաքննվել վկաներ։

Գ.Գալոյանը ձերբակալվել է սպանության կասկածանքով եւ հարցաքննվել, որի ժամանակ մանրամասն ցուցմունք է տվել կատարված դեպքի վերաբերյալ։

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

Այս խորագրի վերջին նյութերը