Կարծիք

26.08.2015 08:21


Արժե՞ հանուն սահմանադրական փոփոխությունների ֆեյք զսպող քայլեր ձեռնարկել (լուսանկար)

Արժե՞ հանուն սահմանադրական փոփոխությունների ֆեյք զսպող քայլեր ձեռնարկել (լուսանկար)

Սա կոչվում է կիմչենինական դրամի կուրս: Ասենք, մենակ կիմչենինական տնտեսական համակարգը կարող է սենց բան իրեն թույլ տալ, որ բոլոր սուբյեկտները միանման արձագանքեն շուկայի ազդակներին:

ԿԲ-ի միակ գործիքը երևի մնացել է հեռախոսազանգով բանկերի կուրսի սահմանումը, ուրիշ էլ ոչ մի գործիք չունի թռիչքը զսպելու համար: Իրականում սա կեղծ զսպում է, ու անկումը հետագայում շատ ավելի ցավոտ կարող է լինի: Համաշխարհային տնտեսական ազդակներին ԿԲ-ը հեռախոսազանգով է արձագանքում, իսկ դա նշանակում է, որ ապագայում ավելի ծանր վիճակներ են սպասվում:

Կառլ, բայց ռուբլու ամրագոտին պինդ կապել են մոտակա թռիչքի համար, նավթն էլ ազատ անկման ռեկորդ է սահմանում, իսկ քո տնտեսությունը կարող է մնա փլատակների տակ, արժե՞ հանուն սահմանադրական փոփոխությունների ֆեյք զսպող քայլեր ձեռնարկել, ու հետո նոր սահմանադրությանդ հետ միասին մնաս էդ փլատակների տակ:

Արմեն Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից


Այս խորագրի վերջին նյութերը