Քաղաքական

25.08.2015 14:56


Վենետիկի հանձնաժողովի անդամ. «Կան հակասություններ»

Վենետիկի հանձնաժողովի անդամ. «Կան հակասություններ»

Հայաստանում գտնվող Վենետիկի հանձնաժողովի անդամները քաղաքական կուսակցությունների հետ հանդիպումից հետո ասուլիս ունեցան լրագրողների հետ՝ խոսելով Սահնադրական փոփոխությունների շուրջ։ Այս մասին հայտնում է a1plus.am–ը։

Հարցին, թե քաղաքական որոշ ուժերի համոզմամբ այս փոփոխությունն ուղղված է Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրմանը, արդյո՞ք հանձնաժողովը երեկ՝ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը նման հարց ուղղել է, հանձնաժողովի անդամ Կրիստոֆ Գրաբենվարտերը պատասխանեց. «Հանդիպում եղավ երեկ երեկոյան և նաև՝ այսօր առավոտյան։ Հանդիպումներից երևում է, որ կատարելու ենք մեր աշխատանքը բավականին թեժ մթնոլորտում, քանի որ կան հակասություններ։ Բայց Վենետիկյան հանձնաժողովի մանդատն ու լիազորություններն այլ են, քան այն, որոնց փորձում են հասնել քաղաքական ուժերը: Որպես փորձագետներ, մենք բարձրաձայնում ենք այն կետերի վերաբերյալ, որոնք չեն համապատասխանում եվրոպական չափանիշներին: Վենետիկի հանձնաժողովը չի կարող ասել՝ դա այդպե՞ս է, թե՞ ոչ, ճի՞շտ է, թե՞ սուտ, որովհետև դա մեր լիազորություններից դուրս է»:
Մանրամասները՝ a1plus.am–ում։

Այս խորագրի վերջին նյութերը