Տնտեսական

25.08.2015 17:48


«Վանաձոր-Քիմպրոմ»-ի աշխատակիցները կրկին բողոքում են

«Վանաձոր-Քիմպրոմ»-ի աշխատակիցները կրկին բողոքում են

«Վանաձորի-Քիմպրոմ»-ի աշխատակիցները մեկամսյա դադարից հետո այսօր կրկին բողոքի ցույց անցկացրին Լոռու մարզպետարանի շենքի առջև՝ պահանջելով 8 ամիսների չվճարված աշխատավարձը:

«Բարի եղեք, աշխատացրել եք՝ պայմանագրի ձեր կետերը կատարեք: Կառավարությանը ես դրա համար եմ բողոքում․ քո քաղաքացու իրավունքները ոտնահարում են, բարի եղեք, պաշտպանեք: Իմ պահանջը մենակ դա ա: 100-150 հոգի գործարանի աշխատողների պահանջը նույնն ա»,-«Ազատության»-ն ասաց ցուցարարներից մեկը:

Ի նշան բողոքի՝ ցուցարարները մի քանի րոպեով փակեցին երթևեկությունը Վանաձորի կենտրոնական հրապարակում՝ խոստանալով երկու օր հետո ավելի կոշտ քայլերի դիմել:

Մանրամասները՝ «Ազատություն»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը