Քաղաքական

25.08.2015 17:19


«Ձեր մոտեցումները սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ նման են նախագահականի մոտեցումներին»

«Ձեր մոտեցումները սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ նման են նախագահականի մոտեցումներին»

Այսօր Վենետիկի հանձնաժողովի («Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողով) ներկայացուցիչների և ՀՀ քաղաքական ուժերի ու հասարակական կազմակերպությունների հետ հանդիպման ժամանակ,«Չե՛ք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնության անդամ Արմեն Գրիգորյանը հարց է հնչեցրել՝ թե ճի՞շտ է երեկ Սերժ Սարգսյանի աշխատակազմի տարածած հաղորդագրությունը, որ Վենետիկի հանձնաժողովի և սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովների միջև քննարկվող նախագծի շուրջ սկզբունքային տարաձայնություններ չկան, հանձնաժողովի ներկայացուցիչը պատասխանել է, եթե նախագահականը ընդունել է իրենց մտահոգությունները, ապա իրենք չունեն տարաձայնություններ:

Արմեն Գրիգորյանը նաև շեշտել է, որ Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների մոտեցումները շատ նման են նախագահականի մոտեցումներին սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ: Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցչին ուղղված խոսքում «Չե՛ք անցկացնիի» անդամը կարևորել է, որՀանձնաժողովը պետք է ավելի արդարացի մոտեցում ունենար գործընթացին, ինչպես նաև, որ անհրաժեշտություն կար, որ հանձնաժողովի ներկայացուցիչները հանդիպեին և քննարկումներ ունենային նաև քաղաքացիական հասարակության՝ հարցով հետաքրքրված շրջանակների հետ. «կարևոր է նման հանդիպման հնարավորությունը՝ գործընթացին վերաբերող հարցերը քննարկելու համար»:

-Իշխանության կայունությունը ժողովրդավարության տեսանկյունից վտանգավոր է, պետք է հնարավորություն տալ, որպեսզի խորհրդարան անցած ուժերը բանակցեն: Բացի դրանից, մեկ ուժի կայունությունը վտանգավոր է այն տեսանկյունից, որ օրինակ՝ Խորհրդային միությունն ու Հյուսիսային Կորեան ամենակայուն երկրներն են եղել, ու ունեցել են ամենաշատ քաղաքական բռնությունները, - մտահոգություն է հայտնել «Չե՛ք անցկացնիի» անդամ Արմեն Գրիգորյանը:

Վենետիկի հանձնաժողովի անդամ Քրիստոֆ Գրաբենվարտերը արձագանքելով վերը նշվածներին, ասել է, որ շատ լավ ընկալում է այդ մոտեցումը: Նա նաև նշել է, որ Վենետիկի հանձնաժողովը փորձել է բալանսավորված մոտեցում ցուցաբերել սահմանադրական փոփոխությունների հարցում:

Նշենք, որ Վենետիկի հանձնաժողովը սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ ամփոփիչ գնահատականը կհրապարակի ամենաուշը հոկտեմբերի 26-28-ին:

Աղբյուրը՝ Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը