Կարծիք

25.08.2015 00:00


«Պարտիան» ահագին հմտացել է ճգնաժամից սեփական գրպանը հարստացնելու հարցում

«Պարտիան» ահագին հմտացել է ճգնաժամից սեփական գրպանը հարստացնելու հարցում

Ճակատագիրը դաժան է մեր իշխանությունների նկատմամբ. ինչ եկել են իշխանության, ճգնաժամերը հանգիստ չեն տալիս: 2008՝ համաշխարհային ճգնաժամ, 2009 մարտի 3՝ Տիգրան Սարգսյանի թեթև ձեռքով մարդիկ կորցնում են եկամուտների 25 տոկոսը, դրանից հետո նույն Տիգրան Սարգսյանի թեթև ձեռքով ու Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո գրանցում ենք երկնիշ տնտեսական անկում: 2011-ին նորից ճգնաժամը ծեծում է դուռը. պատմությունը վկայում է, որ այդ ժամանակ մենք չզգացինք այն, քանզի մեր վիճակն արդեն վիճակ չէր: Պատմությունը վկայում է նաև, որ վիճակն այն կարգի վիճակ չէր, որ ճգնաժամը վերցրեց ու «շրջանցեց» Հայաստանը... 2014 դեկտեմբեր՝ ճգնաժամը լուրջ էր, բայց ավելի շուտ ԿԲ-ում ու Կառավարությունում՝ վերևից հրաման էր իջել, որ կերակրատաշտի սահմանափակումը բոլշևիկների համար անընդունելի է... 2015՝ ճգնաժամի լուրջ սպառնալիք, հավանաբար, «պարտիան» կձգի Հայաստանում դոլար ունեցողների գոտիները և լավություն կանի ԵՏՄ անդամ Ռուսաստանին, ձեռքի հետ էլ անուղղակի մեզ շատ «սիրող» Ղազախստանին...
Չնայած, «պարտիան» ահագին հմտացել է ճգնաժամից սեփական գրպանը հարստացնելու հարցում, ո՞վ գիտի՝ այս անգամ ինչպիսի աճպարարության ականատեսը կդառնանք....

Աննա Մովսիսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը