Աշխարհ

25.08.2015 08:16


Թուրքիան տեղափոխել է ուսումնական տարվա մեկնարկը՝ զբոսաշրջային բիզնեսի ներկայացուցիչների խնդրանքով

Թուրքիան տեղափոխել է ուսումնական տարվա մեկնարկը՝ զբոսաշրջային բիզնեսի ներկայացուցիչների խնդրանքով

Թուրքիայի կառավարությունը երկու շաբաթով հետաձգել է դպրոցներում ուսումնական տարվա մեկնարկը՝ զբոսաշրջային բիզնեսի ներկայացուցիչների խնդրանքով։ Այս մասին տեղեկացնում է BGN News–ը՝ հավելելով, որ Թուրքիայի զբոսաշրջային բիզնեսն անկում է ապրել, այդ թվում նաև՝ Ռուսաստանում տնտեսական ճգնաժամի պատճառով։

Դպրոցներում ուսումնական տարին սեպտեմբերի 14–ի փոխարեն կսկսվի սեպտեմբերի 28–ին և կավարտվի երկու շաբաթ ուշ՝ 2016թ. հունիսի 17–ին։ Այս մասին հայտնել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն։

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Ռուսաստանից Թուրքիա զբոսաշրջային հոսքը 28%–ով նվազել է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը