Կարծիք

25.08.2015 00:05


Պետք չէ Վենետիկի հանձնաժողովից մեզ հուզող հարցերի իմաստով որևէ ակնկալիքներ ունենալ

Պետք չէ Վենետիկի հանձնաժողովից մեզ հուզող հարցերի իմաստով որևէ ակնկալիքներ ունենալ

Վենետիկի հանձնաժողովը շատ կարևոր գործ է անում: Հատկապես կարևոր է եղել Հանձնաժողովի կարծիքները մի շարք օրենքների փոփոխությունների, լրացումների և անգամ բեկանման գործում: Ինքս երկար ժամանակ համագործակցել եմ Հանձնաժողովի հետ և արդյունքներից գոհ եմ: Հանձնաժողովում աշխատում են շատ բարձր որակավորում ունեցող մասնագետներ:
Սակայն սահմանադրական փոփոխությունների հարցում չեմ կարծում, որ Վենետիկի հանձնաժողովի կարծիքը կարևոր է մեզ համար: Կամ ավելի ճիշտ կարևոր է Սահմանադրության որակական բարելավման, դրանց միջազգային ստանդարտների և ստանձնած պարտավորությունների համապատասխանեցման առումներով, սակայն Հանձնաժողովը չի կարող դեր ունենալ Սահմանադրության քաղաքական բաղադրիչի առումով:
Սահմանադրության բուն բովանդակությունը վերաբերում է ՀՀ քաղաքացիներին և մե՛նք պետք է որոշենք, թե որքանով է այն մեզ հարմար: Այսինքն, պետք չէ Հանձնաժողովից մեզ հուզող հարցերի իմաստով որևէ ակնկալիքներ ունենալ:

Ստեփան Դանիելյանի ֆեյսբույան էջից

Այս խորագրի վերջին նյութերը