Լրահոս

24.08.2015 14:13


Բախվել են «ԿամԱԶ»–ը և «Միցուբիշի Մոնտերո»–ն ու կողաշրջվել

Բախվել են «ԿամԱԶ»–ը և «Միցուբիշի Մոնտերո»–ն ու կողաշրջվել

Օգոստոսի 23-ին, ժամը 22.36-ին ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Դալարիկ-Քարակերտ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ` բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Տեղում պարզվել է, որ Դալարիկ-Քարակերտ ավտոճանապարհի 7-րդ կմ-ին բախվել են «ԿամԱԶ» մակնիշի KO-189-LX պ/հ (վարորդ` 1971 թ. ծնված Վ. Գ.) և «Միցուբիշի Մոնտերո» մակնիշի 07 ՕՕ 067 պ/հ (վարորդ` 1995 թ. ծնված Ժ. Կ.) ավտոմեքենաները և կողաշրջվել: «ԿամԱԶ» ավտոմեքենայից տեղի է ունեցել վառելիքի արտահոսք: Հրշեջ-փրկարարները իրականացրել են ճանապարհի լվացման աշխատանքներ և հերթապահել մինչև վառելիքի արտահոսքի դադարելը: Տուժածներ չկան:

Այս խորագրի վերջին նյութերը