Աշխարհ

24.08.2015 07:36


Ամստերդամ–Փարիզ գնացքի ահաբեկիչը կարող էր 200 մարդու սպանել (տեսանյութ)

Ամստերդամ–Փարիզ գնացքի ահաբեկիչը կարող էր 200 մարդու սպանել (տեսանյութ)

Պարզվել է, որ Ամստերդամ–Փարիզ արագընթաց գնացքում ահաբեկչության փորձ կատարած 26–ամյա մարրոկացու մոտ 9 պահունակ է եղել՝ փամփուշտներով։ Դա լիովին բավարար է 200 մարդու սպանելու համար։ Այս մասին հայնտում է «vesti.ru»–ն։

Նշվում է, որ ձախողված ահաբեկչությունը կարող էր ամենախոշորը լինել Եվրոպայում՝ կոտորած գնացքում, որտեղից ոչ մի տեղ հնարավոր չէ փախչել։

Պարզվել է նաև, որ Այուբ ալ Քազանին վերջին 7 տարիներն ապրել է Իսպանիայում։ Նա երեք անգամ ձերբակալվել է թմրանյութերի վաճառքի համար։ Իսկ նախորդ տարի մեկնել է Թուրքիա և ուսումնավարժություններ անցել Սիրիայում՝ ԻՊ ճամբարում։

Ալ Քազանին միանգամից չորս երկրի հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում է եղել, սակայն նրան կանգնեցնել, չգիտես՝ ինչու, չի հաջողվել։

Հարցաքննության ժամանակ էլ նա հերքել է իր մեղքը՝ պնդելով, թե զենքը գտել է Բրյուսելի այգիներից մեկում, իսկ գնացք տարել է ուղևորներից մի քանիսին թալանելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը