Աշխարհ

22.08.2015 19:23


Չինաստանի քիմիական գործարանում պայթյուն է տեղի ունեցել

Չինաստանի քիմիական գործարանում պայթյուն է տեղի ունեցել

Չինական Շանդուն նահանգի Ցզիբո քաղաքում գտնվող քիմիական գործարանում պայթյուն է որոտացել և հրդեհ բռնկվել։ Այս մասին հայտնում են տեղի ԶԼՄ–ը։ Տուժածների մասին տեղեկություններ առայժմ չկան։

Պայթյունի պատճառները դեռ ճշտվում են։

Նշվում է, որ քիմիական գործարանից մի քանի կիլոմետր այն կողմ բնակելի տներ են գտնվում, որոնց պատուհանների ապակիները կոտրվել են պայթյունի ալիքից։

Տեղի իշխանությունները սկսել են տարհանել բնակիչներին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը