Կարծիք

22.08.2015 12:05


Ճշտի հանրապետություն...

Ճշտի հանրապետություն...

Ոստիկանը ապտակել է տարեց մարդուն... Բա ճիշտ է արել, ինձ էլ վերջին խոսքերով հայհոյեին, ես էլ կանեի... Ավիաընկերության սեփականատերը պարտքերը չի տվել, ծեծել են... Բա ճիշտ են արել, ես էլ ուրիշ ճար չունենայի փողս հետ ստանալու, ես էլ կծեծեի... Մարզպետի տան մոտ վրդովված եղբայրներ են եկել, նրանցից մեկին սպանել են... Բա ճիշտ են արել, իմ տան մոտ էլ գային, ես էլ կսպանեի... Որովհետև ճշտի հանրապետությունում ենք ապրում ու դեռ երկար, շատ երկար կապրենք ճշտի հանրապետությունում... Ուղղակի Սահմանադրության մեջ արժե ընդամենը մի փոփոխություն կատարել՝ Հայաստանը ՃՇՏԻ պետություն է...

Արմեն Դուլյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը