Աշխարհ

22.08.2015 13:21


ԻՊ զինյալները կարող են Իտալիա ներթափանցել փեսացուների անվան տակ

ԻՊ զինյալները կարող են Իտալիա ներթափանցել փեսացուների անվան տակ

Հռոմի ոստիկանության հակաահաբեկչական վարչությունը հետաքննում է իտալացիների ֆիկտիվ ամուսնության դեպքերն օտարերկրացիների հետ։ Իրավապահները կարծում են, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները կարող են Իտալիա ներթափանցել փեսացուների անվան տակ։ Այս մասին հայտնում է «РИА Новости»–ն։

Այս ուղղությամբ աշխատանքներն ուժեղացվել են հուլիսի 11–ին Կահիրեում հյուպատոսության մոտ տեղի ունեցած ահաբեկչությունից հետո։

Մոտավորապես հենց այդ ժամանակ էլ ֆիկտիվ ամուսնությունների ընդհատակյա կազմակերպությունը երկու հայտ էր ստացել հարսնացուների համար։ Երկու փեսացուներն էլ Մերձավոր Արևելքի երկներից էին։

Թեև նման ամուսնությունները հազվագյուտ երևութ չեն Իտալիայում. այդպիսով անապահով անձինք գումար են վաստակում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը