Աշխարհ

22.08.2015 10:00


Ահաբեկչություն՝ Ամստերդամ–Փարիզ գնացքում (տեսանյութ)

Ահաբեկչություն՝ Ամստերդամ–Փարիզ գնացքում (տեսանյութ)

Ամստերդամից Փարիզ ուղևորվող արագընթաց գնացքում անհայտ անձը կրակ է բացել։ Երեք մարդ հրազենային վիրավորում է ստացել, այդ թվում «Լեոն» ֆիլմի դերասան Ժան Յուգ Անգլադը։ Այս մասին հայտնում է Le Figaro–ն։

Ինչպես հետո է պարզվել, հանցագործը 26–ամյա մարրոկացի է, ում ոստիկանները ձերբակալել են և նա արդեն ցուցմունք է տալիս։ Նրա մոտ հրացան և դանակ է հայտնաբերվել։

Պարզվել է նաև, որ հրաձիգին վնասազերծել են գնացքի երկու ուղևորները՝ ամերիկացի զինվորականներ, որոնց ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման արդեն շնորհակալություն է հայտնել արիություն ցուցաբերելու համար։ Հայտնում է Reuters–ը։

Հետաքննությունը վարում է Ֆրանսիայի դատախազության հակաահաբեկչական վարչությունը։

ТАСС–ն էլ տեղեկացնում է, որ «Ազգային ճակատ» կուսակցության նախագահ Մարին Լե Պենը հայտարարել է՝ Ֆրանսիան ահաբեկիչների համար հիմնական թիրախ է դարձել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը