Լրահոս

21.08.2015 21:24


Հարբած հարևանը հարվածել է ձեռքով, տուժողը՝ կողպեքով

Հարբած հարևանը հարվածել է ձեռքով, տուժողը՝ կողպեքով

Օգոստոսի 20-ին, ժամը 03.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Սիսիանի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել մի տղամարդ և հայտնել, որ իր հարևան Արմանն անհանգստացնում է:
Մեկնած օպերատիվ խմբին նույն օրը, ժամը 06.30-ին, 1972 թ. ծնված Արայիկ Զ.-ն հաղորդում է տվել, որ ժամը 02.00-ի սահմաններում իր հարևան, 1978 թ. ծնված Արման Մ.-ն, ալկոհոլ օգտագործած վիճակում իրենց տան բակում, վիճաբանության ժամանակ, ձեռքով հարվածներ է հասցրել իր դեմքին` պատճառելով ֆիզիկական ցավ, ինչից հետո ինքը երկաթյա կողպեքով հարվածել է վերջինիս գլխին` պատճառելով վնասվածք:
Արման Մ.-ն ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
Նախապատրաստվում են նյութեր:

Այս խորագրի վերջին նյութերը