Լրահոս

21.08.2015 21:10


Արտակ Բուդաղյանի նկատմամբ որպես պատիժ նշանակվել է տուգանք

Արտակ Բուդաղյանի նկատմամբ  որպես պատիժ  նշանակվել  է տուգանք

«Փաստինֆո»–ն հայտնում է, որ Սյունիքի մարզի դատարանն այսօր մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ զինված միջադեպի գործով կայացրել է մեղադրական դատավճիռ: Մասնավորապես, գործով միակ ամբաստանյալ Արտակ Բուդաղյանի նկատմամբ որպես պատիժ նշանակվել է տուգանք 120 հազար ՀՀ դրամի չափով:

Մեղադրողն էլ իր մեղադրական ճառում պնդել էր մարզպետի ու նրա հարազատների հասցեին սպանության սպառնալիքներ տալու մասին Արտակ Բուդաղյանին առաջադրված մեղադրանքը և միջնորդել նրա նկատմամբ նշանակել տուգանք 150 000 ՀՀ դրամի չափով, իսկ ամբաստանյալի պաշտպան Հայկ Ալումյանն իր պաշտպանական ճառում միջնորդել էր կայացնել արդարացման դատավճիռ:

«Փաստինֆո»-ի լրագրողի հետ զրույցում Արտակ Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանը նշեց, որ տուգանքի չափն այստեղ կարևոր չէ: Փաստն այն է, որ տեղի է ունեցել հերթական անարդարությունն այս գործով:

Մանրամասները՝ «Փաստինֆո»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը