Աշխարհ

21.08.2015 08:21


«Գազպրոմ»–ը մտադիր է վերականգնել համագործակցությունը «Saipem»–ի հետ՝ «Թուրքական հոսք»–ի կառուցման հարցով

«Գազպրոմ»–ը մտադիր է վերականգնել համագործակցությունը «Saipem»–ի հետ՝ «Թուրքական հոսք»–ի կառուցման հարցով

«Գազպրոմ»–ի խորհրդի նախագահ Ալեքսեյ Միլլերը հանդիպում է ունեցել «Eni»–ի տնօրեն Կլաուդիո Դեսկալացիի հետ։ Միլլերը հայտարարել է, որ «Գազպրոմ»–ը մտադիր է վերականգնել համագործակցությունը «Saipem» դուստր ձեռնարկության հետ։ Այս մասին հայտնում է «Ведомости»–ն։

«Խողովակաշարների նախագծերի հաջողությունը, մասնավորապես «Հյուսիսային հոսք»–ի և «Երկնագույն հոսք»–ի դեպքում, մեծապես հիմնված է փոխգործակցության բարձր մակարդակի վրա։ Մենք բարձր ենք գնահատում «Saipem»–ի հետ համագործակցությունն ընթացող և նախանշվող նախագծերի հարցում»,–ասել է Միլլերը։

Փորձագետների կարծիքով՝ «Saipem»–ի հետ «Գազպրոմ»–ի բանակցությունների ակտիվացումը հնարավոր է՝ պայմանավորված է նրանով, որ Թուրքիայի հետ համաձայնագրի կնքման դեպքում այն կարող է սկսել «Թուրքական հոսք»–ի շինարարությունը։

Նշվում է նաև, որ չնայած խոշովակաշարներով բեռնված «Saipem»–ի նավերի հեռացմանը Սև ծովից՝ այդ ընկերությանը կոնֆլիկտ հարկավոր չէ, քանի որ կարող է զրկվել «Գազպրոմ»–ի հետ այլ պայմանագրերից ևս։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը