Աշխարհ

20.08.2015 22:15


Հունաստանի վարչապետը հրաժարական տվեց

Հունաստանի վարչապետը հրաժարական տվեց

Այսօր հրաժարական է տվել Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը։ Այս մասին հայտնում է «France-Presse»–ը։

Ցիպրասը հունական հեռուստատեսությամբ հայտարարել է , որ իր և Կառավարության հրաժարականը կներկայացնի երկրի նախագահին:

Նա նաև կոչ է արել արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել:

Հիշեցնենք, այսօր տեղեկատվություն էր տարածվել, որ այդ ընտրությունները կայանալու են սեպտեմբերի 20-ին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը