Աշխարհ

20.08.2015 12:44


Playboy–ը սահմանել է ԱՄՆ ամենասեքսուալ քաղաքները

Playboy–ը սահմանել է ԱՄՆ ամենասեքսուալ քաղաքները

Playboy ամսագիրը սահմանել է ԱՄՆ 2015թ. ամենասեքսուալ քաղաքները։ Ցուցակը գլխավորել է Նյու Յորքը։ Այս մասին հայտնում է «Газета.Ru»–ն։

Ամսագիրը նշել է, որ քաղաքի սեքսուալությունը որոշվում է մի քանի հանգամանքներով։ Մասնավորապես, «տաքարյուն» բնակիչներով և «ընտիր» գիշերային կյանքով։

Playboy–ի կարծիքով՝ Նյու Յորքում ամենալավ գիշերային կյանքն է՝ ցուցակում ընդգրկված մյուս բոլոր քաղաքների համեմատ։ Իսկ բնակիչների երկու երրորդը սրտաբաց է և պատրաստ նորարարությունների։

Երկրորդ տեղը զբաղեցրել է Լոս Անջելեսը, երրորդ՝ Չիկագոն։ Այնուհետև հաջորդում են Մայամին, Սան Ֆրանցիսկոն և Բոսթոնը։

Առաջին տասնյակում տեղ են գտել նաևՍիեթլը, Լաս Վեգասը, Սան Դիեգոն և Պորտլենդը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը