Աշխարհ

20.08.2015 12:31


Թուրքիայում արտահերթ ընտրությունները հնարավոր է՝ նշանակվեն նոյեմբերի 1-ին

Թուրքիայում արտահերթ ընտրությունները հնարավոր է՝ նշանակվեն նոյեմբերի 1-ին

Թուրքիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն առաջարկել է արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացնել նոյեմբերի 1-ին։ Այս մասին հայտնում է «Reuter» գործակալությունը՝ վկայակոչելով «Արդարություն և զարգացում կուսակցության» անդամներին:

Հիշեցնենք, որ «Ազգայնական շարժում» կուսակցության նախագահ Դևլեթ Բահչելիի հետ հանդիպումից հետո Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել էր.

«Կոալիցիա կազմելու ճանապարհը չի նշմարվում»։

Կոալիցիա ձևավորելու վերջնաժամկետը օգոստոսի 23-ն է, հակառակ պարագայում Թուրքիայում պետք է անցկացվեն արտահերթ ընտրություններ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը