Լրահոս

20.08.2015 07:46


Օդի ջերմաստիճանը 21-24-ին կնվազի 7-9 աստիճանով

Օդի ջերմաստիճանը 21-24-ին կնվազի 7-9 աստիճանով

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Օգոստոսի 20-ին հանրապետության տարածքը կգտնվի արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, հատկապես հովտային և նախալեռնային գոտիներում սպասվում է բարձր ջերմային ֆոն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, գյուղատնտեսական մշակաբույսերի մոտ կդիտվի ջրազրկում, որից խուսափելու համար անհրաժեշտ է խիստ կերպով վերահսկել ոռոգման ռեժիմը: Ազգաբնակչությանը խորհուրդ է տրվում խուսափել ֆիզիկական ակտիվությունից և արեգակի անմիջական ճառագայթների տակ գտնվելուց, հատկապես առողջական խնդիրներ և բաց գույնի մաշկ ունեցող անձինք:

Հանրապետության տարածքում`

Օգոստոսի 20-22-ին առավելապես հյուսիսային շրջաններում, 23-24-ին շրջանների մեծ մասում երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 21-24-ին կնվազի 7-9, արևելյան շրջաններում` 9-11 աստիճանով:

Երևանում`

Օգոստոսի 20-22-ի երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է, 23-24-ի երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ:

Երևանի օգոստոսի 20-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան` 37.20C (1969 թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան` 12.90C (1987 թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան` 25.40C

Այս խորագրի վերջին նյութերը