Քաղաքական

19.08.2015 13:45


Փաստաբան. «Համալիրն օտարելը զարմանալի է»

Փաստաբան. «Համալիրն օտարելը զարմանալի է»

Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանն այսօր հրավիրված ասուլիսում հայտարարել է, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի օտարման որոշումն իրավական տեսանկյունից զարմանալի է. հստակություն չկա, թե ինչպես է այդ գործարքը տեղի ունենալու:

Փաստաբանը եզրակացնում է, որ անորոշություններով լի նման փաստաթուղթը կազմվել է այն պատճառով, որ կա՛մ վարչապետին են խաբել, կա՛մ կառավարությունն է հասարակությանը խաբում:

–Չի էլ երևում, թե 100 միլիոն ներդրումն ինչ է իրենից ներկայացնում, որոնք են նյութական և ոչ նյութական արժեքները: Նշանակում է, որ շատ հեշտությամբ կարող է ոչ նյութական արժեքի անվան տակ ներդրումներ կատարել՝ ասելով, թե բոլոր պարտականությունները կատարվել են,–նշել է Ն. Բաղդասարյանը։

«Թրանսփերենսի ինտերնեյշնլ» ՀԿ փորձագետ Արտակ Մանուկյանի խոսքով էլ՝ վստահության նշույլ անգամ չկա, որ «ՆՏԱԱ ԻՆՎԵՍՏՄԵՆՏ ԳՐՈՒՊ» ՍՊԸ–ն արդյունավետ սեփականատեր է:

–Խիստ կասկածելի պայմաններում այդ ընկերությունն առանց որևէ մրցակցության մտավ խաղադաշտ,–ասել է նա։

Նա նաև հավելել է, որ Կառավարության խնդիրն ամեն գնով բյուջե լցնելը չպետք է լինի.

–Նա պետք է արդյունավետ ներդրողների խավ ձևավորի:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը