Լրահոս

18.08.2015 16:17


«Էյր Արմենիա»–ի սեփականատիրոջը ծեծի ենթարկելու վերաբերյալ նյութերն ուղարկվել են դատախազություն

«Էյր Արմենիա»–ի սեփականատիրոջը ծեծի ենթարկելու վերաբերյալ նյութերն ուղարկվել են դատախազություն

«Էյր Արմենիա» (Air Armenia) ավիաընկերության սեփականատեր և տնօրեն Արսեն Ավետիսյանին ծեծի ենթարկելու վերաբերյալ նյութերը Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազի պահանջով 18.08.2015թ-ին հետաքննության մարմնից ուղարկվել են դատախազություն: Այս մասին հայտնում են ՀՀ դատախազությունից։

Նույն օրը նախապատրաստված նյութերը, համապատասխան հանձնարարությամբ, ուղարկվել են նախաքննական մարմնին՝ ՀՀ քննչական կոմիտե՝ քր. դատ. օր.-ի 180-րդ, 181-րդ հոդվածների կարգով ընթացքը լուծելու համար:

Այս խորագրի վերջին նյութերը