Քաղաքական

18.08.2015 16:05


Սահմանվել է ԵԱՏՄ անդամ երկրների վերահսկող մարմինների ինտերնետային կայքերում հրապարակվող տեղեկատվության շրջանակը

Սահմանվել է ԵԱՏՄ անդամ երկրների վերահսկող մարմինների ինտերնետային կայքերում հրապարակվող տեղեկատվության շրջանակը

ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել «Հայաստանի Հանրապետության՝ «Կապիտալի ազատ տեղաշարժի ապահովման համար ֆինանսական շուկաներում պայմանների ստեղծման նպատակով ֆինանսական ոլորտում տեղեկությունների, այդ թվում՝ գաղտնի, փոխանակման մասին» 2014թ. դեկտեմբերի 23-ի համաձայնագրին միանալու մասին» արձանագրության կնքման առաջարկությանը:

Փաստաթղթի նպատակն է համակարգել և ընդլայնել ԵԱՏՄ անդամ երկրների ֆինանսական շուկան վերահսկող մարմինների միջև տեղեկատվական փոխանակման գործընթացը: Համաձայնագիրը սահմանում է այն տեղեկատվության շրջանակը, որը պետք է հրապարակվի վերահսկող մարմինների ինտերնետային կայքերում և այն, որը պետք է տրամադրվի հարցում կատարող ԵԱՏՄ անդամ երկրի վերահսկող մարմնին՝ որոշակի պայմանների բավարարման դեպքում:

Այս խորագրի վերջին նյութերը