Կարծիք

18.08.2015 00:00


Իշխանության ներսում միակ մարդը, ով մշտապես կատարելագործվում է, Գալուստ Սահակյանն է

Իշխանության ներսում միակ մարդը, ով մշտապես կատարելագործվում է, Գալուստ Սահակյանն է

Իշխանության ներսում միակ մարդը, ով մշտապես կատարելագործվում է, Գալուստ Սահակյանն է: Իշխանության ներսում էլ ոչ մեկ կատարելության չի ձգում: Ու ստեղ կապ չունի՝ կատարելագործությունը դրական է, թե բացասական, կարևորն այն է, որ մարդը միշտ պրոգրես է ապրում: Վայելեք Գալուստի նոր գլուխգործոցը:
«Ցանկացած մոդել կաշխատի, իհարկե: Ակնհայտ է նաև, համաձայն եմ ձեր մտքի հետ, որ այն չափանիշը, որը պետք է արժևորվի հետագայում, այսօր, բնական է, այդ մասին չենք կարող որևիցե խոսք ասել: Բայց այն խնդիրները, որոնք իրենց լուծումները կստանան ավելի կոլեգիալ առումով, այսինքն՝ միակենտրոն ղեկավարման պրոցեսի միջուկում կլինի մարդը, առավել ևս՝ հանգամանալից կփոխվի նաև դատաիրավական համակարգը՝ նրա անկախությունն է ապահովվում, եթե այսպես նայենք, ուրեմն հասարակական զարգացումներից դուրս, նոր ինչ-որ մի վիճակ պետք է փնտրենք, գտնենք, որից դեռևս աշխարհը տեղյակ չէ, և տեղյակ չենք կարող նաև լինել մենք»։

Արմեն Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը